«Բանավոր նոր փոխհրաձգություն» Թուրքիայի և Իսրայելի միջև


17:15 , 15 հունվար, 2015

Անկարայի քաղաքապետ Իբրահիմ Մելիհ Գյոքչեք. «Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևում կանգնած է «Մոսադը». դրանց պատճառը Ֆրանսիայի կողմից պաղեստինամետ բանաձևի ընդունումն է, իսկ նպատակը՝ Եվրոպայում իսլամաֆոբիայի տարածումը»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան. «Ինչպե՞ս է համարձակվել մարդն, ում իրականացրած ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանվել է 2500 մարդ, մասնակցել համերաշխության երթին... Չեմ կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս է Նեթանյահուն համարձակվել»:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու. «Ահաբեկչության դեմ պատերազմը չի կարող հաջող իրականացվել, եթե այն հիմնված է կեղծավորության վրա... Եվ մինչ այժմ ես չեմ լսել, որ համաշխարհային առաջնորդներից մեկը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը, քննադատության խոսքեր հնչեցնի Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների վերաբերյալ»...