Էլեն Դիջեներեսի հեգնական պատասխանն իրեն նույնասեռականության մեջ մեղադրողներին


16:50 , 15 հունվար, 2015

Հաղորդավարուհի Էլեն Դիջեներեսը չի թաքցնում իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը։ Նա ամուսնացած է դերասանուհի Փորթիա դը Ռոսիի հետ։ Գրող, հրապարակախոս և վերլուծաբան Լարի Տոմկզակը «The Christian Post»-ում վերջերս մի հոդված գրեց, որում քննադատում էր Էլեն Դիջեներեսին որպես նույնասեռականության քարոզիչ: Տոմկզակը, ով նաև հոգևոր հովիվ է հանդիսանում, գրել է.

«Էլեն Դիջեներեսը գեյ օրակարգի տարածողն է, ով նշում է իր լեսբությունը և ամուսնությունը երիտասարդ աղջիկներին գրավելու համար»։

Ellen DeGeneres and her wife Portia de Rossi at the Peoples Choice Awards.

Դիջեներեսը կնոջ հետ

Իր հաղորդման շրջանակներում Էլենն անդրադարձել է Տոմկզակի քննադատությանը։ Նա նախ նշել է, որ սովորաբար շատ ուշադրություն չի դարձնում իր անձի մասին դիտարկումներին, սակայն այս անգամ չի ցանկանում շրջանցել Տոմկզակի խոսքերը։ Էլենն ասել է, որ չգիտի, թե ինչ է նշանակում նշել սեփական լեսբությունը, ապա մի ճայթռուկ (хлопушка) է պայթեցրել ու ասել, որ լեսբությունը երևի այդպես են նշում։ Ի պատասխան Տոմկզակի այն հայտարարությանը, որ ինքը փորձում է ուղեղներ լվանալ ու նույնասեռականություն տարածել, Դիջեներեսը նշել է.

Ես փորձում եմ ազդել մարդկանց վրա, որպեսզի նրանք ավելի բարի ու սրտացավ լինեն մեկը մյուսի հանդեպ։ Դա է այն ուղերձը, որը ես հղում եմ։ Ես օրակարգ չունեմ։ Ես որևէ մեկի ուղեղը լվանալու համար չեմ այստեղ։

Ellen and Portia de Rossi get photobombed by Kelly Clarkson.

Հայտնի կատակերգակ հաղորդավարուհին որոշել է այս պատմությունը փակել հեգնական ձևով։ Նրա օգնականը նրան այսպես կոչված «հիպնոսի անիվ» է տվել։ Սարքը ձեռքին՝ Էլենը փորձել է իբր հիպնոսացնել երիտասարդ հանդիսատեսին՝ միաժամանակ գովազդելով ներքնազգեստի իր շարքը.

«Ուշադրությու՛ն, աշխարհի երիտասարդնե՛ր։ Ես ցանկանում եմ, որպեսզի դուք ապրեք ձեր կյանքը՝ մնալով ճիշտ այնպիսին, ինչպիսին դուք կաք։ Հավատարի՛մ եղեք ինքներդ ձեզ. ամենակարևոր բանն ինքդ քեզ հավատարիմ լինելն է։ Երկրորդ ամենակարևոր բանն Էլենի մոդելավորած ներքնազգեստը կրելն է, միմիայն Էլենի մոդելավորած ներքնազգեստը»։