Ուրիշի վիշտը թամաշա եք սարքել. ամոթ է


16:07 , 15 հունվար, 2015

Էս ի՞նչ ա կատարվում, գոնե ձեզ հաշիվ տալի՞ս եք։ 
Հուղարկավորությունը թամաշա եք սարքել՝ ուղիղ եթեր եք տալիս։
Վիշտը քննարկման թեմա եք դարձրել, ՔՆՆԱՐԿՈւՄ եք։
Մեկդ մյուսի վրա աչոկ եք հավաքում՝ ով ժպտաց, ով տժժաց։
Ով PR-վեց, ով անկեղծ օգնելու ցանկություն արտահայտեց։
Ով հաղորդագրություն տարածեց, քանի որ իշխանությանը «կծելու» թեմա կար, ով հավաքված մարդիկ տեսավ, ՇԱՐԺՈւՄ սկսեց։
Ամոթ ա, աննկարագրելի ամոթ ա։