Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Չինարիում չորս տուն է վնասվել


16:08 , 15 հունվար, 2015

Araratnews.am-ը գրում է․

IMG_204

Երեկ` հունվարի 14-ին, արդբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ կատարելով կրակոցներ: Այս մասին Araratnews.am-ին ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սողոյանը:

Նրա խոսքով` գյուղում չորս տուն է վնասվել այդ կրակոցներից: Սողոյանի հավաստմամբ` 11.00-12.00-ի սահմաններում հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից և դիպուկահար զենքերից կրակոցներ է արձակել, մոտ մեկ ժամ տևած փոխհրաձգությունից հետո հակառակորդը լռել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ