Բողոքի ակցիա ՀՀ-ում Ռուսաստանի դիմաց՝ Պերմյակովին ՀՀ արդարադատությանը հանձնելու պահանջով (լուսանկարներ)


15:56 , 15 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց այս պահին հավաքվել են մի խումբ քաղաքացիներ՝ պահանջելով  Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին:

Քաղաքացիները վանկարկում են «ազատ, անկախ, Հայաստան»։

Ներկաների թվում են իրավապաշտպաններ, քաղաքացիական ակտիվիստներ Իզաբելլա Աբգարյանը, Գայանե Առուստամյանը, «Դ!եմ եմ» շարժման երիտասարդները, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը:

Հիշեցնենք, որ երեկ  Երևանում անցկացված մոմավառության մասնակիցները որոշել էին այսօր ակցիան շարունակել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ և քննարկել հետագա անելիքները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ