Լարված իրավիճակ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց. մի շարք քաղաքացիների և լրագրողների ինքնազգացությունը վատացել է


15:32 , 15 հունվար, 2015

Լարված իրավիճակ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց. մի շարք քաղաքացիների և լրագրողների ինքնազգացությունը վատացել է168.am-ը գրում է․

Այս պահին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի ցույց են անում Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։ 168.am-ի հետ զրույցում ցուցարարներից ոմանք նշեցին, որ ցույցի նպատակն այն է, որ ողբերգական դեպքի հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովը հանձնվի Հայաստանի իրավապահներին ու նրա դատավարությունը տեղի ունենա Հայաստանում։ Ցուցարարներից ոմանք էլ հայտարարում են, թե իրենք ընդհանրապես դեմ են, որպեսզի Հայաստանում լինի ռուսական ռազմաբազան։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ