Խոզի միս ներկրած ընկերությանը ֆիննախը տուգանել է


15:07 , 15 հունվար, 2015

Խոզի միս ներկրած ընկերությանը ֆիննախը տուգանել էPanorama.am-ը գրում է․

Ֆինանսների նախարարությունը տուգանել է «Լյուքս Էռա Գրուպ» անունով ընկերությանը: Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալ Ա. Պապյանի որոշումից Panorama.am-ը տեղեկանում է, որ ընկերությունը դեկտեմբերի սկզբին Բագրատաշենի անցակետով ներմուծել է սառեցված խոզի միս:

Ընկերության տնօրեն Ա. Պողոսյանը մաքսային օրենսդրության պահանջները չի կատարել՝ տասնօրյա ժամկետում չի ապահովել հայտարարագրի ներկայացումը մաքսային հսկողություն իրականացնող մարմնին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ