Գերմանացի գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը պարզել է, որ խորը քունը դրական է ազդում երեխաների հիշողության վրա:
Փորձին մասնակցել է 6 ամսականից 1 տարեկան 216 երեխա, որի ընթացքում նրանց սովորեցրել են խաղալ ձեռքերին ամրացրած տիկնիկների հետ: Երեխաները պետք է գտնեին թաքցրած անակնկալը: Դրանից հետո երեխաներին պառկեցրել են քնելու: 4 և 24 ժամ անց մասնագետները ստուգել են արդյունքները:
