Շնորհակալ եմ Գվարդիոլային. Ռոբեն


13:22 , 15 հունվար, 2015

Head-coach-Pep-Guardiola-talks-to-Arjen-Robben1in.am-ը գրում է․

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը շնորհակալություն է հայտնել գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային: Հոլանդացի ֆուտբոլիստը նշել է, որ վերջինիս գլխավորությամբ աշխատելու շնորհիվ է կարողացել կատարելագործել իր խաղը:

«Գվարդիոլայի գլխավորությամբ աշխատելու մասին ի սկզբանե դրական զգացումներ եմ ունեցել: Նա փորձեձ բարելավել ոչ միայն իր թիմի, այլ նաև առանձին ֆուտբոլիստների խաղը:

Գվարդիոլայի հետ աշխատում եմ 18 ամիս և շնորհակալ եմ նրան` առաջընթացի համար: Ես խաղացել եմ տարբեր գծերում, ինչի շնորհիվ բարելավել եմ խաղային որակներս»,- Goal-ը մեջբերում է Ռոբենի խոսքերը: