Ավտոբուսներով ոստիկաններ են ժամանում Գյումրի


12:51 , 15 հունվար, 2015

10818372_905684759442040_4475683055089927590_o1in.am-ը գրում է․

«Ազատության» փոխանցմամբ՝ Քիչ առաջ ավտոբուսներով Գյումրի սկսեցին ժամանել ոստիկաններ։ Քաղաքում վերահսկողությունը խստացված է։ Առավոտից ոստիկանները շրջապատել են Շիրակի դատախազության շենքը, որտեղասուլիսով հանդես էր գալիս Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Հիշեցնենք, որ երեկ բողոքի ակցիաներ տեղի ունեցան Գյումրիում։ Ակցիայի մասնակիցները Շիրակի մարզպետարանի, Ռուսաստանի հյուպատոսարանի և Դատախազության շենքի առջև բողոքի ակցիաներից հետո հասել էին 102-րդ ռազմաբազայի մոտ։ Քաղաքացիները պահանջում էին Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին և մեկին ծանր վիրավորելու համար մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովին հանձնել հայ իրավահներին։