12:22 , 15 հունվար, 2015
Վալերի Պերմյակովին այսօր՝ հունվարի 15-ին մեղադրանք կառաջադրվի ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում եւ նրան այսօր կհարցաքննեն հայ քննիչները։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ նշելով, որ մինչեւ հիմա ռուսական ռազմաբազայում պահվող Պերմյակովին հայկական կողմը չի հարցաքննել։
Ըստ Կոստանյանի, այսօր նաեւ հայկական կողմը կորոշի Պերմյակովի խափանման միջոցի հարցը։
Կոստանյանը նաեւ նշեց, որ քրեական գործին առնչվող բոլոր առարկաները, մասնավորապես՝ Ավետիսյանների տանը թողած նրա զենքն ու հագուստը, գտնվում են Հայաստանի իրավապահների լիազորության ներքո, որոնք էլ անցկացնելու են դրանց փորձաքննությունը։