Գյումրեցի 6 ամսական երեխային սկսել են կերակրել, այս առումով առաջընթաց կա


12:04 , 15 հունվար, 2015

Գյումրեցի 6 ամսական երեխային սկսել են կերակրել, այս առումով առաջընթաց կաSlaq.am-ը գրում է․

Գյումրիում տեղի ունեցած սպանդի հետևանքով վնասվածքներ ստացած և վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը Հայաստանի առաջատար ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների խիստ հսկողության ներքո է:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է, շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը:

Մասնագետները որոշել են ընդլայնել երեխային բնական ճանապարհով սնուցումը` նվազեցնելով ներերակային եղանակով ներմուծվող հեղուկների ծավալը:

Բժիշկները շարունակում են կայունացնել հեմոռագիկ շոկի հետևանքով երեխայի գլխուղեղի սնուցման խանգարման և այտուցի պատճառով առաջացած վիճակը: