09:44 , 15 հունվար, 2015
Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովը հունվարի 14-ին կալանավորվել է: Տեղեկությունների համաձայն, նրան մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ սպանություն եւ դասալքություն:
Խափանման միջոցի հարցը որոշել է Երևանում տեղակայված ռուսական հինգերորդ կայազորի դատարանը: