«Հրապարակ». Ո՞ր դեպքում ռուսական կողմը ստիպված կլինի հանձնել Վալերի Պերմյակովին


08:03 , 15 հունվար, 2015

«Նախօրեին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել էր (մամուլի հաղորդագրությունը այստեղ), որ ռուս հանցագործին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում: Երեկ ՀՀ գլխավոր դատախազը հայտարարեց, որ հանցագործը դատվելու է Հայաստանի տարածքում։ Դիրքորոշման փոփոխությունը նրա մոտ ի հայտ եկավ Բաղրամյան 26 կատարած այցից հետո: Նախագահականի մոտ նա հայտարարեց, որ այսօր, առավոտյան ժամը 10-ին մեկնելու է Գյումրի, ռագմաբազա: Մենք տեղեկացանք նաև, որ եթե մեր քննիչների համար խոչընդոտներ ստեղծվեն Վալերի Պերմյակովի նկատմամբ քննչական գործողություններ կատարելու ընթացքում, որոշվել է հանցագործի նկատմամբ հետախուզում հայտարարել: Ինչից հետո ռուսական կողմն ստիպված կլինի հանձնել նրան»,–գրում է թերթը։