06:24 , 15 հունվար, 20151in.am–ը գրում է.

Տեխաս նահանգի արևմուտքում կամրջից երկաթգծերի վրա է ընկել 12 բանտարկյալներ և բանտի 3 աշխատակիցներ տեղափոխող ավտոբուսը: Այս մասին է հաղորդում KTSM հեռուստաալիքի կայքը՝ հղում կատարելով Տեխասի հասարակական անվտանգության դեպարտամենտի մամլո քարտուղար Էլիզաբեթ Բարնիին: Նրան խոսքերով՝ ընկած ավտոբուսը բախվել է գնացքին:
Հասարակական անվտագության դեպարտամենտում կարծում են, որ կատարվածի պատճառներից մեկը կարող է եղանակային պայմանները հանդիսանալ:
Ներկա պահին հայտնի է կատարվածի արդյունքում տասը զոհերի մասին, որոնց թվում բանտի երկու աշխատակիցներ և ութ բանտարկյալներ են: Հինգ մարդու հիվանդանոց են տեղափոխել:
Բանտարկալներով ավտոբուսը Աբիլինից Էլ-Պասո էր ուղևորվել: