Բրիտանիայի արքայազն Ջորջը մեծ թվով նվերներ է ստացել


05:22 , 15 հունվար, 2015

1in.am–ը գրում է.

1002867284

Եղիսաբեթ II թագուհու ծոռը՝ արքայազն Ջորջը, անցած տարի աշխարհի տարբեր անկյուններից ավելի շատ նվերներ է ստացել, քան բրիտանական թագավորական ընտանիքի ցանկացած անդամ, գրում է BBC-ն:

Բուքենհեմյան պալատի զեկույցի համաձայն՝ մեկուկես տարեկան արքայազնին գրեթե 800 նվերներ են նվիրել՝ գրքերից մինչև մանկական կահույք:

Այդ նվերների մեկ երրորդը փոքրիկ արքայազնը ստացել է Ավստրալիա և Նոր Զելանդիա կատարած այցելության ժամանակ:

Արքայազնի նվերների թվում է նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նվիրած փափուկ արջուկը: