Հազարից ավելի ֆրանսիական կայքեր Փարիզի ահաբեկչություններից հետո հարձակումների են ենթարկվել


02:31 , 15 հունվար, 2015

1in.am–ը գրում է.

haker1

Ավելի քան հազար ֆրանսիական համացանցային կայքեր անցյալ շաբաթ Փարիզի ահաբեկչություններից հետո ենթարկվել են ցանցահենների հարձակմանը: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով փորձագետ Ֆրանսուա Պաժեին:

«Ընդհանուր առմամբ ցանցահենները պարբերաբար հարձակումներ են իրականացրել ավելի քան հազար ֆրանսիական կայքերի վրա: Դրանց աշխատանքները խախտվել են տարբեր մակարդակներում: Հիմնականում դրանք ոչ շատ մեծ համացանցային ռեսուրսներն են»,- ասել է Ֆրանսուա Պաժեն:

Ըստ նրա` խոսքը հիմնականում կայքերի վրա ոչ թե հզոր հարձակման մասին է, այլ «կիբերվանդալիզմ» կոչվող գործողության, երբ կոտրված էջերում իսլամիստական բնույթի տարբեր կարգախոսներ են դրվում: