Սինգապուրի ռազմածովային ուժերը հայտնաբերել են AirAsia կործանված ինքնաթիռի ֆյուզելաժը


01:54 , 15 հունվար, 2015

Lurer.com–ը գրում է.

Սինգապուրի ռազմածովային ուժերը հայտնաբերել են Ճավայի ծովում կործանված AirAsia ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի ֆյուզելաժը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով CCTV հեռուստաընկերությանը:

Փրկարարները կարծում են, որ զոհվածների մարմինների մեծ մասը գտնվում է հենց ֆյուզելաժում:

Ինքնաթիռը կործանվել է 2014 թվականի դեկտեմբերի 28-ին՝ կատարելով Ինդոնեզիայից Սինգապուր չվերթը: Ինքնաթիռում եղել է 162 ուղևոր և անձնակազմի անդամներ: Նրանք բոլորը զոհվել են: