23:52 , 14 հունվար, 2015
Araratnews.am-ը գրում է․
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին միջազգային միջնորդների «վեցնյակի» և Իրանի միջև բանակցությունների հետթական փուլի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում հանդիպել են շվեյցարական Ժնևում: Ինչպես հաղորդում է CNN-ը, նրանց հանդիպումը տևել է 7,5 ժամ:
Բանակցություններն ընդհատվել են միայն 2 անգամ՝ պատվիրակությունների համար առանձին 1,5-ժամյա ճաշի և Ժնևի կենտրոնում 15 րոպեանոց համատեղ զբոսանքի նպատակով: Ընդ որում, լրագրողները նկատել են, որ բանակցությունների ավարտին 2 պաշտոնյաներն էլ հիանալի տեսք են ունեցել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ