23:40 , 14 հունվար, 2015
GalaTV.am-ը գրում է․
Ռազմավարական մոդելավորման ռուսաստանյան կենտրոնի փոխնախագահ Գրիգորի ՏրոֆիմչուկըԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպին, նշեց, որ բանակում ծառայելով հանդերձ, կարող է իրեն իրավունք վերապահել կարծիք հայտնելու, որ նման դեպքերը բացառություն չեն, երբ մարտական զենքը, որը հայտնվում է զինծառայողների ձեռքում, երբեմն հանցագործության գործիք է դառնում:
Տրոֆիմչուկը գտնում է, որ հայ ընտանիքի սպանությունը սադրանք է, հրահրված միջադեպ: Ըստ նրա, ինչ-որ մեկը, կամ ինչ-որ մի բան հրահրել է Պերմյակովին գնալ այդ քայլին:
«Հատուկ, շեշտադրված գործողություն ընդդեմ հայերի, դժվար թե նա արած լինի: Դատելով հայտնված լուսանկարներից, մարդասպանի դեմքից, քիչ հավանական է, որ նա ընդհանրապես տարբերակում է, թե ովքեր են հայերը, ադրբեջանցիները կամ թուրքերը: Գլխավոր քաղաքական խնդիրն այն է, որ կրակոցը տեղի է ունեցել Գյումրիում, Հայաստանում, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան: Այս փաստը փոխում է ամեն ինչ, այդ իսկ պատճառով հիշյալ ողբերգությունը միջազգային հանրության ուշադրությունն է գրավում»,-ասում է Տրոֆիմչուկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ