Երգչուհի Ժասմինը օդային յոգայով է զբաղվում


23:24 , 14 հունվար, 2015

Երգչուհի Ժասմինը օդային յոգայով է զբաղվումSlaq.am-ը գրում է․

Հայտնի երգչուհի Ժասմինը, ինչպես ռուսական շոու-բիզնեսի շատ այլ ներկայացուցիչներ, ձմեռն անցկացնում է Մալդիվյան կղզիներում։ Իր միկրոբլոգում նա նոր լուսանկարներ է տեղադրել, որոնցից հստակ երեւում է, որ նա ժամանակն անցկացնում է սպորտով զբաղվելով, ընդ որում փորձում է սպորտի նոր եւ զարգացող տեսակները։ Աերոբիկայից բացի, նա սկսել է նաեւ հետաքրքրվել օդային յոգայով։

«Երբեւէ փորձել եք օդային կամ հակաձգողական յոգայով զբաղվել։ Այսօր իմ առաջին պարապմունքն է։ Զգացողություններս աննկարագրելի են։ Ողնաշարը ձգվում է, արյան շրջանառությունը կարգավորվում... մի խոսքով ինձ շատ դուր եկավ։ Վաղը կշարունակեմ մարզումները»,-գրել է Ժասմինը։

Ի դեպ, երգչուհի Վալերիան մեկնաբանել է նրա գրառումը.

«Ես փորձել եմ։ Ինձ նույնպես շատ դուր է եկել, բայց այն մի փոքր վերապահումով կարելի է յոգա անվանել. պարզապես շատ օգտակար եւ հաճելի զբաղմունք»։