23:15 , 14 հունվար, 2015Քաղաքացիական անհնազադությունը միշտ չէ, որ պետք է պայմանավորված լինի ներքաղաքական այդրոպեական ընդվզումներով կամ լինի ընտրական գործընթացների արդյունք՝ նամանավանդ անցումային ու զարգացող հասարակություններում, որտեղ քաղաքական վայրիվերումներ կարող են տեղի ունենալ կայծակնային արագությամբ: Հեռու չգնանք, Ղարաբաղյան շարժումը սկսվեց բնապահպանական բողոքների արդյունքում, ու արդյունքում ազգային-ազատագրական զարթոնքի հիմք դրվեց: Կուլմինացիան, կարծում եմ, այն էր, երբ Իգոր Մուրադյանն ու իր կողմնակիցները ժողովրդի այդ ցասման պահին, երբ հասունանում էր Ղարաբաղի խնդիր, անկախության խնդիր՝ այսինքն պրոյեկտվում էր բողոքը քաղաքական հարցերի հետ, ժողովրդին սկսեցին տուն ուղարկել: Հիմա ասելս ի՞նչ է, այն մարդիկ, ովքեր ասում են՝ մի քաղաքականացրեք Գյումրիի տրագեդիան, սա համազգային աղետ է ու սենց բաներ, ինչ խոսք, ճշմարտություն կա, մանավանդ որ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ չնչին թվացող կենցաղային հարցից ծնվել են մեծ հեղափոխություններ: Ոչ մեկ չէր խնդրում Լյուդովիկոս 16-ին, ժողովրդի հոգսերը թողած, առավոտից իրիկուն իր չքնաղագույն տիկին Մարի Անտուանետի հետ պարահանդեսներ կազմակերպի ու խելագար կայֆեր անի: Սա մի օրվա արդյունք չի, մեր բացթողումների ու թերությունների արդյունքն ա, երբ թվում ա, թե ծանր հանցագործություն կատարած ռուս զինվորը, ըստ էության, պետք է պատասխանատվություն կրի Հայաստանում ու Հայաստանի Սահմանադրությամբ, բայց արի ու տես, որ էսօր մեծ ջանքերի գնով պայքար ա գնում գոնե պատիժը Հայաստանում կրելու կամ գործի քննությունը հայկական կողմին հանձնելու համար: Դա քաղաքական թափթված վարքի ու մեծ բացթողումների արդյունք ա, էնպես որ եթե նույնիսկ էս երևույթի վեկտորը սկսի զարգանալ ու քաղաքական երանգներ ստանա, թող զարմանալու չթվա: Հարցը ոչ թե քաղաքականացնելն կամ դրա չ-ն ա, այլ ճիշտ ուղղություն տալն ու կազմակերպված լուծում գտնելը, քանի որ ինչ խոսք եղել ա, առիթից օգտվել են կեղտոտ քաղաքական հոսանքներ ու ժողովրդի լեզվով ասած ժիվուչի տվարներ, որոնց համար լեգիտիմ առիթ ա հանդիսացել երևույթն ընդամենը իշխանության հասնելու համար: