Նախկինում եղել են բազմաթիվ այդպիսի դեպքեր, երբ դիտարկման ընթացքում կրակոցներ են արձակվել. Դավիթ Բաբայան


22:44 , 14 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացված պլանային դիտարկմանընդհատման մասին, ասաց, թե նման գործողությունների Ադրբեջանը գնում է ոչ առաջին անգամ:

«Նախկինում եղել են բազմաթիվ այդպիսի դեպքեր, երբ դիտարկման ընթացքում կրակոցներ են արձակվել, նույնիսկ եղել են դեպքեր, երբ վիրավորներ են եղել այդ կրակոցներից: Սա նրանց որդեգրած ոճն է, և անհնար է նույնիսկ առողջ տրամաբանությամբ հասկանալ, թե ինչու են նման քայլերի դիմում: Այս ամենը բոլոր տեսանկյուններից նույնիսկ վնաս է իրենց պետության համար. աշխարհով մեկ ցույց են տալիս իրենց իրական դեմքը»,-ասաց Դավիթ Բաբայանը՝ շարունակելով. «Սա ազդում է նաև նրանց վարկանիշի վրա. այնտեղ պետք է լինեն համաեվրոպական օլիմպիական խաղերը այսպիսի իրավիճակում, երբ նրանք դիմում են սադրիչ գործողությունների»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ