Ռուսաստանաբնակ Զավեն Ավագիմյանին սպառնում է 8 տարի ազատազրկում՝ ընկերուհուն պաշտպանելու համար


22:33 , 14 հունվար, 2015

2014 թ-ի սեպտեմբերին Ստարոկուրսունսկոյ ավանի բնակիչները նշում էին իրենց ավանի 220 ամյակը: Տոնը փչացավ լուրջ վիճաբանության պատճառով: Երբ 29-ամյա Զավեն Ավագիմյանը և նրա ընկերուհի Իննա Օհիմը դուրս էին գալիս բարից, նրանց մոտենում են մի քանի տղամարդ և սկսում վիրավորել աղջկան: Զավենը մի քանի անգամ դիտողություն է անում, բայց կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծում չի ստանում: Սկսված քաշքշուկի հետևանքով Զավենը մոտեցողներից երկուսին նոկաուտի է ենթարկում:

Կռիվը նկարահանվում է տեսանկարահանող սարքի միջոցով: Արդյունքում այդ տեսանյութը հայտնվում է համացանցում՝ «Ռոյ Ջոնսի վերադարձը» վերնագրով, և մեկ շաբաթում ապահովում ավելի քան 2 միլիոն դիտում: Դրանից հետո Զավեն Ավագիմյանի դեմ հարուցվում է քրեական գործ՝ միջադեպի մասնակիցներից մեկին մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու մեղադրանքով։ Զավենին սպառնում է ութ տարվա ազատազրկում:

«Թող խոսենի» տաղավարում հավաքվել են միջադեպի ականատեսներն ու մասնագետներ, որոնք ցանկանում են կողմնորոշվել տվյալ իրավիճակում և հասկանալ, թե արդյոք իմաստ ունի՞ ազատազրկել տղամարդուն, ով պաշտպանում էր սիրելի աղջկան:

Парень не промах

Парень не промах

Парень не промах

Парень не промах

Парень не промах