22:26 , 14 հունվար, 2015
Lurer.com-ը գրում է․
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդհատել է պաշտոնական այցը ԱՄՆ-ի Գլենդել քաղաք և վերադառնում է Գյումրի: Գյումրու քաղաքապետարանից հայտնում են, որ օրեր առաջ պաշտոնական հրավերով Գլենդել մեկնած Սամվել Բալասանյանը, տեղեկանալով հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանության մասին, ընդհատել է ացը, որի շրջանակներում նախատեսված էր ստորագրել Գյումրիի և Գլենդելի միջև համագործակցության հուշագիր: