ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել վճռական հայտարարությամբ. Պերմյակովը պատասխանատվության կենթարկվի ՀՀ-ում


20:38 , 14 հունվար, 2015

Փառքդ շատ տե՛ր, վերջապես մեր պետության ներկայացուցիչներից լսեցինք հոդաբաշխ ու ազգի շահերից բխող միանշանակ հայտարարություն։ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը քիչ առաջ պաշտոնապես հայտարարել է, որ մարդասպան Պերմյակովը քրեական պատասխանատվության է ենթարկվելու Հայաստանի Հանրապետությունում։

Սա շատ կարևոր ու սկզբունքային բան եմ համարում։ Ինչպես այն բանի համար, որ մեր վերադասները վերջապես արեցին այնպիսի հայատարարությունը, որն իրենցից ակնկալում էր ժողովուրդը (եթե լավ բան են անում, ժողովուրդը միշտ էլ կաջակցի), այնպես էլ նրա համար, որ ռուսական քաղաքական վերնախավը վեջապես տեսնի, որ մենք ինչքան էլ կոտրված ու նեղված լինենք, ստրկացած չենք, ու չի կարելի չափել մեր համբերության սահմանը։