19:58 , 14 հունվար, 2015
Araratnews.am-ը գրում է․
Գյումրիում 6 հոգու բաղկացած ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող՝ ռուսական բանակի ժամկետային զինածառայող Վալերի Պերմյակովին 20 տարվա բանտարկությունից մինչև ցմահ ազատազրկում է սպառնում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ ռազմական դատախազության աղբյուրին:
«Նման հանցագործությունների համար ռուսական օրենսդրությունը 20 տարվա բանտարկությունից մինչև ցմահ ազատազրկում է նախատեսում», – նշում է պարբերականը:
Հիշեցնենք որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած ողբերգական սպանությանը զոհ էին գնացել ամուսիններ՝ 53-ամյա Սերգեյ և 51-ամյա Հասմիկ Ավետիսյանները, նրանց որդին՝ 33-ամյա Արմենը, դուստրը՝ 35-ամյա Աիդան, հարսը՝ 22-ամյա Արաքսյան և թոռնիկը՝ 2-ամյա Հասմիկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ