00:00 , 15 հունվար, 2015
1in.am-ը գրում է․
Oxford University Press հրատարակչությունը դպրոցական դասագրքերի հեղինակներին խորհուրդ է տվել չգրել նրբերշիկների, խոզերի ու խոզապուխտի մասին՝ ելնելով հանդուրժողականությունից, գրում է The Daily Mail-ը:
Նման արգելքի մասին հայտնի է դարձել Radio 4-ի եթերում. հաղորդումը նվիրված է եղել խոսքի ազատությանը:
Oxford University Press-ի մամլո քարտուղարի խոսքով՝ իրենց արտադրանքը սպառվում է ավելի քան 150 երկրում, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հաշվի առնել մշակութային տարբերություններն ու այլ նուրբ հարցեր: