Բռունցքներով ջրին խփելով էլ ապրում ենք


19:08 , 14 հունվար, 2015

Գյումրիում իրականացրած դաժան սպանությունից հետո համացանցում տարբեր ակցիաներ են կազմակերպվում` ստորագրահավաքներ, մոմավառություն, բողոքի հավաք ՌԴ դեսպանատան առջև... Տարբեր կոչեր են հնչում` ընդհուպ մինչև վռնդել ՀՀ-ից ռուսական ռազմաբազան:
Զայրույթն ու ինչ-որ բան ձեռնարկելու ցանկությունը բնական են ու հասկանալի, բայց ...
Մենք փորձում ենք հասարակական, քաղաքացիական ճնշումով լուծել հարցեր, որոնք կարող են լուծում ստանալ միայն քաղաքական ամենաբարձր մակարդակով: Քանի դեռ Հայաստանը շատ մեծ ու կարևոր ոլորտներում կախյալ է Ռուսաստանից, այդ հարցերը լուծել անհնարին է:
Իսկ մեզ մնում է միայն բռունցքներով խփել ջրին ու պահանջել, պահանջել, պահանջել ...