Ռուսական կողմի հետ բանակցություններն ընթանում են, և արդյունքի մասին վաղը ժամը 12-ին կլինի հայտարարություն


18:42 , 14 հունվար, 2015

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ռուսական ռազմակայանի մոտ զանգահարեց ՀՀ գլխավոր դատախազ Կոստանյանին՝ նրան փոխանցելով ակցիայի մասնակիցների պահանջը: Նրա խոսքով, դատախազը փոխանցել է, որ ռուսական կողմի հետ բանակցություններն ընթանում են, և արդյունքի մասին վաղը ժամը 12-ին հանդես կգան հայտարարությամբ...

Րաֆֆի Ասլանյանը նաև հայտարարեց, որ եթե ժողովրդի պահանջը չկատարվի, և ոճրագործության կատարողը չհանձնվի ՀՀ իրավապահներին, ապա ժողովուրդը կարող է բողոքի իր սահմանադրական իրավունքը կատարել...