Իրանը դատապարտել է ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի նոր համարի թողարկումը


16:12 , 14 հունվար, 2015

Իրանը դատապարտել է ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի նոր համարի թողարկումը, որի շապիկին պատկերված է Մուհամեդ մարգարեն՝ ձեռքին «Ես Շարլին եմ» պաստառով, իսկ վերևում՝ «Ամեն ինչ ներված է» գրությամբ։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթաթերթի նոր համարը վիրավորական և սադրիչ է համարել։ Իրանի դիրքորոշումը սկզբունքորեն հասկանում եմ. ես էլ եմ դեմ մարդկանց կրոնական զգացմունքները վիրավորելուն: Մյուս կողմից՝ Charlie Hebdo-ի այս համարը չէր կարող այլ կերպ լույս ընծայվել. այս քայլով թերթի խմբագրակազմն իր հավատարմությունն է հայտնել խոսքի ազատության սկզբունքին, հարգել է իր աշխատակիցների հիշատակը, ովքեր նման քայլի համար դարձան քստմնելի ահաբեկչության զոհեր: Սա մեսիջ է ահաբեկիչներին, որ նման մեթոդներով հնարավոր չէ լրատվամիջոց լռեցնել: