Մտքեր ամենակարևորի մասին գրող Հարուկի Մուրակամիի կողմից


21:01 , 14 հունվար, 2015
  • Կյանքն առանց սիրո նույնն է, ինչ քամին պատուհանից այն կողմ։ Ինչպե՞ս կարելի է չհպվել դրան, չարբենալ դրանով։
  • Նախկինում ես կարծում էի, որ մարդիկ մեծանում են տարեցտարի, աստիճանաբար։ Պարզվեց, որ ոչ։ Մարդ մեծանում է վայրկենաբար։ 
  • Աշխարհում սխալ կարծիքներ չեն լինում։ Պարզապես լինում են կարծիքներ, որոնք չեն համընկնում մերի հետ։ Ահա և ամենը։ 
  • Որքան ավելի մեծ է մարդ, այնքան ավելի շատ են նրա կյանքում այնպիսի բաները, որոնք շտկել այլևս հնարավոր չէ։ 
  • Այն ամենը, ինչ մեր միջից չքվում է, եթե անգամ իսպառ է չքվում, թողնում է անցքեր, որոնք այլևս երբեք չեն լցվի։ 
  • Եթե յուրաքանչյուրը հավատա, որ ամեն ինչ լավ կավարտվի, աշխարհում այլևս ոչ մի վախենալու բան չի լինի։ 
  • Պետք է արտահայտես էմոցիաներդ։ Ավելի վատ կլինի, եթե ամեն ինչ ներսումդ պահես։ Այդ դեպքում դրանք կսկսեն հավաքվել ներսումդ և կարծրանալ, իսկ դրանից հետո՝ մեռնել։   
  • Ես մենություն չեմ սիրում։ Պարզապես ավելորդ ծանոթություններ չեմ հաստատում, որպեսզի ավելորդ անգամ չհիասթափվեմ մարդկանցից։ 
  • Ամենակարևորը ազնվությունը և մեկը մյուսին օգնելու ցանկությունն է։ 
  • Մարդուն հույս է տրվում, որը ծառայում է իբրև  վառելիք, առանց որի ցրտին կսառչես։ 
  • Մեր իրականությունը պայքար է այն ամենի մինչև, ինչ իսկապես եղել է, և ինչ մենք չենք ցանկանում հիշել։ 
  • Ամենակարևորն այն մեծ հայտնագործությունները չեն, որոնք արվել են ուրիշների կողմից, այլ այն ամենափոքրիկ բացահայտումները, որոնք դու ինքդ ես արել։ 
  • Հիշողությունը ջերմացնում է մարդու հոգին և միաժամանակ որդի պես կրծում նրա ներաշխարհը։
  • Եթե շատ հեռվից նայես, ինչ ասես որ գեղեցիկ չի թվա։ 
  • Հաճախ այնպես է պատահում, որ աշխարհի կարևորագույն նախաձեռնությունները սկսում են ինչ-որ դատարկ բանից։ 
  • Մեծ թափով սխալ ուղղությամբ շարժվելն ավելի վատ է, քան տեղում դոփելը։ 
  • Երբ չկա ինչ-որ մեկը, ում հետ կարող ես կիսվել քո մտքերով, մտքերն են սկսում քեզ կիսել մասերի։ 
  • Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես դու ես ուզում, կյանքն անհետաքրքիր կդառնա։