Նենց են նեղել խեղճ Լուսինե Բադալյանին, որ ստիպված ներողություն է խնդրում


16:10 , 14 հունվար, 2015

Ու էլի գնաց արհեստայնությունը: Հիմա էլ նենց են նեղել Լուլուին ու մի քանի այլ հաղորդավարների՝ մի հատ ժպիտով սելֆիի համար, որ խեղճը ստիպված եքա տեքստ ա գրել, որում ներողություն ա խնդրում բոլորից, ասում ա, որ անկեղծ զղջում ա, որ ընկերների հետ հանդիպելու ժամանակ ժպիտով նկարվել են: Բան չունեմ ասելու, իրոք այդ նկարն էդ օրով ՖԲ քցելու չէր, կարելի էր նկարվել, բայց պահել, հետո ափլոուդ անել, դրա հետ չեմ վիճում: ԲԱՅՑ, ես չեմ հասկանում, ո՞նց ա էսքան մարդ իրան թույլ տալիս ամոթանք տալ, նեղացնել, հայհոյել էտ մարդկանց... Նենց տպավորություն ա, որ բոլորն աղոթում էին էտ ժամերին, ով Հայր մերը չգիտեր, արագ սովորեց ու մինչև հիմա կրկնում ա: Եկեք մի քիչ անկեղծ լինենք ինքներս մեզ հետ: Հա, բոլորս էլ մտահոգված էինք շատ, հետևում էինք իրադարձություններին, բայց դրա հետ մեկտեղ կինո էլ էինք նայում, ընկերների հետ էլ էինք հանդիպում, ոնց հասարակ օրերեին, կլուբերն աշխատում էին, կաֆեներն ու փաբերն ինչպես միշտ լիքն էին, հա, քաղաքում համերգ չկար, բայց ժամը 19:00-ի կողմերը հրապարակում ասեղ գցելու տեղ չկար, բոլորը երեխաներին բերել էին Զմեռ պապիների հետ նկարվելու, ձի ու կարուսել քշելու և այսպես շարունակ: Հիմա պատկերացրեք՝ մեկը նկարեր ամենքիս ու գցեր ստեղ, ազգովի սկսեին քֆրտել, թե բա սրան նայեք՝ ժպտում ա... Չի կարելի, ինքներս մեզ հետ ազնիվ չենք, միշտ էլ քար գցելուց լավ ենք եղել, հիմա էլ էտ «շնորհքը» չենք կորցրել: Կրկնվեմ՝ նկար ափլոուդ անելն էդ օրով տեղին չէր, բայց այսպիսի ռեակցիայի էլ արժանի չէին: