Եվրոպայում հասարակությունը ավելի շատ համակարգվում է և փորձում է պաշտպանվել ինչ-ինչ երևույթներից. Հ. Իգիթյան


15:50 , 14 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը, անդրադառնալով ֆրանսիական խմբագրության՝ Շառլի Էբդոյի ահաբեկչությանը, նշեց, որ աշխարհում աշխարհակարգ է փոխվում։

-Պարո՛ն Իգիթյան, ի տարբերություն 2014-ի, երբ տարածաշրջանում ուշադրությունը սևեռված էր Ուկրաինայի և Ռուսաստանի վրա, 2015-ին ուշադրության կենտրոնում են Ֆրանսիան և եվրոպական երկրները:

-Աշխարհում աշխարհակարգ է փոխվում:

-Քանի որ սա շատ ընդհանուր նախադասություն է, խնդրում եմ մատնանշեք այդ փոփոխություններում ներգրավված հիմնական ուժերին:

- Մենք առաջին հերթին խոսում ենք Եվրոպայի մասին, երբ խոսքի ազատությունը բերում է ինչ-ինչ պրոբլեմների: Նկատի ունեմ այն, ինչ կատարվեց Ֆրանսիայում: Հասարակությունը ավելի շատ համակարգվում է և փորձում է պաշտպանվել ինչ-ինչ երևույթներից:


-Մինչև Շառլի Էբդոյի ահաբեկչությունը Եվրոպայում արդեն իսկ ազգայնական ուժերը մեծ վարկանիշ էին ձեռք բերել, հանրահավաքներ ու բողոքի ալիք էր երկրներում ներգաղթային քաղաքականության վերաբերյալ: Երեկ Մարսելում հայ երիտասարդ սպանվեց: Ձեր կարծիքով, եթե այլազգիների նկատմամբ այս տրամադրություններն ավելի ագրեսիվ դառնան, նկատի ունեմ կենցաղային-հասարակական մակարդակով, իրենք բաժանում դնելո՞ւ են հայ և մահմեդական, քրիստոնյա և մահմեդական ներգաղթյալների նկատմամբ:

-Բավականին դժվար է բոլոր եվրոպական երկրների համար պատասխանել մեկ նախադասությամբ, որովհետև ամեն երկիր ունի իր առանձնահատկությունները: Դա պայմանավորված է սոցիալական խնդիրներով, աշխատանքի բացակայության և ընդհանուր առկա սոցիալական ֆոնով՝ Իտալիա, Իսպանիա, Հունաստան: Ազգայնական ես չէի ասի, բայց այն ուժերը, որոնք ավելի շատ ուղղված են տեղական խնդիրներին ու սոցիալական կարիքներին կամ գործազրկության խնդիրներին, նրանք ավելի շատ ձայներ կունենան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ