15:35 , 14 հունվար, 2015
Ոնց էր եղել, էս հայոց հարց դառած նկարների շուրջ բարձրացած հարցը վրիպել էր աչքիցս, բայց որ նայում եմ, թե ինչ սռաչ ա սկսել Լուլուենց շուրջ, ինչ ա թե քաղաքապետարանի բանկետում համարձակվել են ժպտալ ու պատկերացնո՜ւմ եք, նկարվել, վսյո, ուրեմն ազգի դավաճան են։
Ուրեմն արդեն ես չեմ կարա չարտահայտվեմ։ Էսօր առավոտ գրել էի արդեն մի անգամ, թարգեք «Մենք բոլորս Ավետիսյան» ենք տիպի պաթետիկ ախմախությունները, հիմա մի քիչ ավելի կբացեմ չակերտները։ Իրոք, մեծ ողբերգություն է եղել ու աննախադեպ հանցագործություն, որը ցավալի է, բայց կներեք հանդգնությանս համար, ո՞վ է ասել, որ ազգովի պետք ա ողբի մեջ մտնենք ու իրոք ողբալի այս միջադեպին վերաբերվենք որպես անձնական կորսուստ։
Թող ինձ ներեն նրանք, ում գրածս կարող է սուր թվալ, բայց ես երեսպաշտություն տանել չեմ կարողանում ու չեմ կարող ասել, որ Ավետիսյանների կորուստն իմ անձնական կորուստն է։ Ես ցնցված եմ կատարվածից, ես զարմացած եմ դաժանությունից ու անհեթեթությունից, բայց ես հարազատ ու բարեկամ չեմ կորցրել, այդ մարդկանց երբեք չեմ տեսել ու, միանշանակ կողմ լինելով, որ հարգանքի տուրք մատուցելը լավ բան է, ես չեմ հավատում էն մարդկանց 99.9 տոկոսի ֆեյսբուքյան աղիողորմ գվգվոցին ու ցասումնալից մեկնաբանություններին, ովքեր, Ավետիսյանների համար խալխ լինելով, նենց են պահում իրենց, ոնց որ իրենց հարազատներն են զոհվել։ Էս մեկ։

Կարող եմ տեղեկացնել Ձեզ, որ քաղաքապետարանի ֆուրշետին հրավիրված էին նաև մենք, բայց ՑԱՎՈՔ ՍՐՏԻ չենք կարողացել մասնակցել, որովհետև երեկ խիստ ծանրաբեռնված գրաֆիկով էինք աշխատում բոլորս։ Եթե հնարավորություն լիներ գնալու, կգնայի։ Եթե տրամադրությունս լավ լիներ կամ հաճելի շփում լիներ, կժպտայի, գուցե նաև նկարվեի կամ էլ հայտնվեի կադրում՝ ինձանից անկախ, ու տեսնեմ էդ ո՞վ ու ի՞նչ պետք ա ինձ ասեր, որովհետև ես ավելի քան վստահ եմ, որ թուր-թվանքն առածների 99.9 տոկոսը երեկ համ ժպտացել են, համ կատակ են արել, համ էլ ինչ-որ ժամանցային բան են նայել, ոչ թե սևավորվել ու սգավորվել ու սաղ օրը դեպքի մասին են մտածել։ Հանեք էդ ձեր սուտի բարոյապաշտ դիմակները, ախպոր պես։
Հ.Գ. Մարդկանց ինչ ասես գրելուց առաջ էլ գոնե լայաղ արեք հայերեն տառերով գրել սովորեք, թե չէ նայում ես՝ 20 տարեկան չկայացած մալալետկեքը ազգի տականք ու դավաճան են մերկացնում՝ քափս լոքով ու լատինատառով։
Հ.Գ.Գ. Էդ քոմմենթները գրողների հալալ կեսը Ապրիլի 24-ին սեմչկա չռթող ու ասել-խոսելով Ծիծեռնակաբերդ գնացող մասսան չի՞։
Լուսինե Բադալյանի գրառումը կարող եք կարդալ այստեղ