Առաջիկա շաբաթներին կարող է ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպում կայանալ. Ուորլիք


15:22 , 14 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել է, որ տարածաշրջան իրենց հաջորդ այցի ժամկետը դեռևս հստակ չէ, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

«Տարվա ընթացքում (2014-ին) մենք բազմիցս ականատես եղանք, որ շփման գծում ցանկացած բռնություն ապակայունացում է ստեղծում և կարող է կողմերի միջև լարվածության վտանգավոր սրման պատճառ դառնալ»,- ասել է նա:

Դիվանագետի խոսքով՝ ռազմական գործողությունը կարող է տապալել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը:

 «Կողմերի տեսակետները լսելու համար մենք պարբերաբար այցելում ենք տարածաշրջան, սակայն մեր հերթական այցի ժամկետը դեռ հստակ չէ: Առաջիկա շաբաթների ընթացքում հնարավոր է նաև մեր հանդիպումը կողմերի արտգործնախարարների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ