14:57 , 14 հունվար, 2015
168.am-ը գրում է․
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Գավառի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից կատարված մաքրման և մշակման աշխատանքների արդյունքում հունվարի 14-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, լիովին անցանելի է Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհի 36-39-րդ կմ երկարությամբ հատվածը: Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում, Երևան-Երասխ-Գորիս -Մեղրի միջպետական ավտոճանապարհի Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք գյուղ տանող ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ