14:50 , 14 հունվար, 2015
Slaq.am-ը գրում է․
Այսօր առավոտյան լուսադեմին` ծանր հիվանդությունից հետո` 74 տարեկան հասակում մահացել է անվանի հայ ռեժիսոր, մանկավարժ, դերասան Յուրիէլոյան: Յուրի Էլոյանը բազում բեմականացումների հեղինակ էր:Առանձնակի արժեք ունեն նրահեռուստաթատրոնի մի շարքբեմադրությունները: Դրանցից են` Ե.Շվարց, «Երկու թխկի» (կենդանի եթեր),Ա. Պետրոսյան, «Աբգար դպիրԹոխաթեցին», Վ. Սարոյան, «Մարդկային կատակերգություն», Ա.Չեխով, «Հիվանդասենյակ N16» (վերջիներկուսի բեմականացումը կատարել էինքը), Կ. Չապեկ, «Ինչպես էբեմադրվում պիեսը», է. դե Ֆիլիպո, «Տրոմբոնահարը», Կ. Խոդիկյան, «Դարպասներ»: Ռեժիսորը տասնհինգից ավելիներկայացումներ է իրականացրել ռադիոթատրոնում։ էլոյանը հեռուստատեսային թատրոնբերեց ինքնատիպ, թարմ, մետաֆորիկ ռեժիսորականմտածողություն եւ հնարքներ` իր մնայուն հետքը թողնելով արվեստի եւտեխնիկայի այդ բնագավառում։
էլոյանի ուսանողների մասնակցությամբ բեմադրություններից ժամանակին մեծ աղմուկ են հանել Սերվանտեսի եւ ժակ Պրեւերինույնանուն «Հրաշքների թատրոն» գործերը։ Նա առաջին անգամ Երեւանում`«Ռոսիա» կինոթատրոնում, հիմնադրել է«Սրճարան-թատրոն»:
էլոյանը հավատում էր, որ ժամանակակից թատրոնն այսօր կարիք ունի դերասանական անհատականությունների, նա գտնում էր, որ թատրոնը պետք է հենվի դերասանական արվեստի վրա։Նա լի էրհավատով եւ երազանքներ էր փայփայում` հայթատրոնի համար լավագույն ապագա ակնկալելով: