14:32 , 14 հունվար, 2015
Tert.am-ը գրում է․
Հանրապետության ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունները՝ բացառությամբ մասնագիտացված, հատուկ և տարրական դպրոցների, 2014-ին վարկանիշավորվել են:
Ամփոփելով արդյունքները՝ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ դպրոցները դարձել են ավելի կազմակերպված, իհարկե եղել են դեպքեր, երբ դպրոցները ոչ արժեհավատ տեղեկություն են տրամադրել, ԿԳՆ աշխատողները ստիպված են եղել ստուգել:
«Ի տարբերություն հանրային այն ընկալման, որ կրթության որակը խիստ անհավասարաչափ է մարզերում և մայրաքաղաքում, օբյեկտիվ չափագրման արդյունքում ստանում ենք տվյալներ, որ համադրելի դպրոցների պարագայում ստանում ենք գրեթե համարժեք տվյալներ, այսինքն՝ մայրաքաղաքային դպրոցները և մարզային առաջատար դպրոցները տալիս են կրթության համարժեք որակ»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ դա իրենց ուրախացնում է, քանի որ հերքում է այն կարծրատիպը, որ միայն մայրաքաղաքում է հնարավոր ստանալ լավ կրթություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ