ԵԱՀԿ դիտարկումը կրակոցի պատճառով ընդհատվել է


14:32 , 14 հունվար, 2015

Ժամանակն է վերանայումներ կատարել առաջնագծում իրականացվող դիտարկումների առաջնահերթություններում: Պետք է վերաձևակերպել և վերաիմաստավորել իրականացվող դիտարկումների նպատակները:

Իհարկե, լավագույն տարբերակը կլիներ զուգահեռ ներդնել առաջնագծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, այլապես դիտարկումներն էական նշանակություն և հետևանքներ չպարունակող պրոցեսների են նմանվում:

Ահա այսօր՝ հունվարի 14-ին, ԵԱՀԿ առաքելությունը ԼՂՀ-ի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հորադիզ բնակավայրի մոտակայքում:

Ղարաբաղյան կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս է բերել իր առաջապահ դիրքեր, սակայն ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, ելնելով անվտանգության նկատառումներից, նպատակահարմար են գտել ընդհատել դիտարկման անցկացումը: