Ոճրագործը, ով ձեռք է բարձրացրել երեխայի վրա, պետք է ստանա արժանի պատիժ


14:20 , 14 հունվար, 2015

SONY DSCGalatv.am-ը գրում է․

Հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգության համար սգում են բոլորը: Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցին մարդաշատ է: Այստեղ են բերվել ընտանիքի 6 անդամների մարմինները: Իսկ քաղաքացիներն ուղղակի բառեր չեն գտնում արատահայտվելու համար:

«Ոճրագործը, ով ընդունակ է եղել ձեռք բարձրացնել երեխայի վրա, պետք է ստանա արժանի պատիժ, եւ հենց Հայաստանում»,-բարձրաձայնում են գյումրեցիները: Մարդկանց վրդովվեցրել է այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները այս հարցում էլ ցուցաբերեցին անվճռականություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ