Իսահակյանի արձանը կոտրվել է, երբ երիտասարդը որոշել է լուսանկարվելուց հենվել դրան


14:14 , 14 հունվար, 2015

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մոտ տեղակայված բանաստեղծ Ավետիք Իսահակյանի արձանը պատահական է կոտրվել, երբ տղան ցանկացել է դրան հենված լուսանկարվել: 

«Դեպքը տեղի է ունեցել հունվարի 8-ին, երբ գրադարանում եղել է միայն ցերեկային պահակը: Նա նկատել է, որ մի երիտասարդ տղա ցանկացել է նկարվել եւ հենվել է արձանին, մինչեւ դուրս է եկել, որ ասի՝ չի կարելի արձանին հենվել, այն կոտրված է եղել, իսկ երիտասարդը հեռացել է»,- ասել է գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը: