Անցած տարում կարողացանք հակառակորդին 6 անգամ ավելի կորուստներ պատճառել. Սեյրան Օհանյան


13:40 , 14 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի պալատում հրավիրված հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի 2014 թվականի տարեկան աշխատանքային  հաշվետվությունն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նախարարը անդրադարձել է ինչպես բանակային երկրորդ կորպուսի տարեկան ձեռքբերումներին, այնպես էլ Հայոց բանակում արձանագրված հաջողությունների, մարտունակության հետագա բարձրացման, արդիականացման ու հզորացման, բարեփոխումների շարունակման և մի շարք առաջնահերթ խնդիրներին:

«Բանակային երկրորդ կորպուսի ջանքերով 2014 թվականին առաջնային գծում ոչ միայն հաջողվել է անառիկ պահել մեր երկրի սահմանները, այլ նաև հայտնաբերել և վնասազերծել թշնամու դիվերսիոն խումբը: Մենք անցած տարում կարողացանք հակառակորդին 6  անգամ ավելի կորուստներ պատճառել, բանակում էականորեն նվազեցնել միջանձնային հարաբերությունների արդյունքում տեղի ունեցող սպանությունները կամ ինքնասպանությունները, արատավոր մյուս երևույթները: Նախորդ տարում մենք գտանք մեր արժանավոր հերոսներին, ներքին և համազգային համախմբման համար կայուն հիմքեր ստեղծեցինք: 2015 թվականին մենք առաջնորդվելու ենք «Բարեփոխումներին՝ որակական առաջընթաց» կարգախոսով, գրանցված հաջողությունները զարգացնելու հավակնոտ ու իրատեսական ծրագրերով»,-նշել է Սեյրան Օհանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ