Իգոր Մուրադյանը Գյումրիի դեպքերը վերլուծելիս անցել է թույլատրելիի և անթույլատրելիի բոլոր սահմանները


13:07 , 14 հունվար, 2015

Ինչի՞ ա այնպես ստացվում, որ մեր անկախության «Սիմվոլները» տարիների ընթացքում գնալով ավելի են տուժում գլխուղեղի ֆիմոզից ու սկսում, իրար հերթ չտալով, ապուշություններ բրնձել։
Վերցնենք նույն Իգոր Մուրադյանին։ Ասա այ մարդ, եքա մարդ ես, վռոձե բի՝ ոչ էնքան տուպոյ, ունես կենսագրություն ու ունեիր բոլոր շանսերը մի 50 տարի հետո մտնելու Հայոց Պատմության դասագրքերի մեջ՝ որպես դրական կերպար, Ղարաբաղ կոմիտեի հիմնադիրներից մեկը, առաջնորդը և այլն, և այլն...
Բայց չգիտեմ թե ինչ պատճառներով, Մուրադյանը տվել ա իրան մարգինալության, էլ չասեմ՝ բացահայտ քսենոֆոբիայի ու անձնուրաց հակառուսականության։ Ու ջհանդամ, թե հակառուսականությամբ չէր զբաղվի, մեկումեջ էլ Մայդաններից ամբախ-զամբախ ելույթներ չէր ունենա «Հայ ժողովրդի անունից», բայց էս մարդն անցել ա բոլոր թույլատրելիի ու անթույլատրելիի սահմաններն ու իր մարգինալ գիծը տանելու համար չի խորշում նույնիսկ ամենաստոր արարքներից։ Հիմա չգիտեմ՝ ինչի ա ինքն այդ կերպ վարվում, չեմ ուզում առանց փաստեր բերելու ասեմ, որ գրանտակեր ա (եթե ոչ գործակալ), բայց, օրինակ, մենակ Գյումրիի ողբերգությանն իրա արած անդրադարձի համար իրան կարելի էր Երևանի փողոցներով ճիպոտներով քշել։
Դու մի հատ զգացեք էլի էս մտքի գիգանտի մտքի թռիչքի վեհությունը.

- Ռուսական բազայի հրամանատարությունը հատուկ է կազմակերպել սպանդը, որովհետև ուզում է բազայի հարակից տարածքներն իրենով անել.

«Совершенно понятно, почему произошло столь странное преступление – русскому командованию необходима территория вблизи военной базы в Гюмри, а это нужно как-то обосновать»

Պարզ երևում ա, որ էս մարդը կամ ինքն է այնքան անփույթ, կամ էլ մեզ է այն աստիճան ապուշի տեղ դրել, որ նման միտք ձոնելուց առաջ սկի լայաղ չի արել մի քիչ ուսումնասիրի մանրամասները, այլապես նա կիմանար, որ Ավետիսյանների տունը Գյումրու ռազմաբազայից 6-7 կիլոմետր հեռավորության վրա ա։

- Մտքի տիտանը համարում է, որ այս կերպ մեզ ռուսներն ահաբեկում են, որպեսզի մենք հանկարծ ու հանկարծ չփորձենք ազատվել ռուսական գազանի ճանկերից։

«Другой мотив - окончательно запугать армян и отнять у них надежды вырваться из лап русских»

Մի կողմ դնենք այն փաստը, որ ռուսների թաթերից տենց անձնուրաց կերպով պոկվել ուզողների թիվը ֆեյսբուքից դուրս երևի տենց մի իկառուս ժողովուրդ ա... Արա, բայց ո՞նց կարելի ա էլի էս աստիճան ցածր սպեկուլյացիաներ անել։ Արա, 6 հոգի ա զոհվել, ու անգամ ամենավերջին դուբին էլ պարզ ա, որ սենց քայլերով քաղաքական հարցեր չեն լուծում։

- Բնականաբար, լիբերաստության գագաթնակետը չէր գրավվի, եթե ձեռի հետ էլ չքրֆեին բանակը...

«Прежде, чем оплевать и превратить в ничтожество армянский народ, это сделают с его армией и генералами.»

Թե բանակը տուտ պրիչոմ, մենակ Աստված ու Իգոր Մուրադյանը գիտեն, որովհետև ես գիտեմ, որ Հայաստանում հանցագործությունների ու ներքին սպառնալիքների հարցով զբաղվում ա Ոստիկանությունը, Դատախազությունը, ԱԱԾ-ն, նու վերջին վարիանտ՝ ներքին զորքերը, բայց ոչ բանակը։ Մուրադյանն, ըստ երևույթին, չգիտի կամ էլ ուղղակի շլանգի տեղ ա դնում իրան։

- Ու վերջապես, մտքի տիտանի ամենափայլուն սադրանքը՝ ստորագույն կերպով վիրավորել հայերին ու դա մատուցել՝ որպես ռուս ԺՈՂՈՎՐԴԻ ընդհանուր կարծիք...

«Зачем сидеть парню за 6 армяшек. Подумаешь, на шестерых меньше этих тварей». Вот так рассуждает русский народ

Իհարկե, Իգոր Մուրադյանը կարող է ինտերնետը տնտղելով գտնի իր նման Իգոր Մուրադովների, որոնք նացիկներ են ու ատում են ամեն ինչ ու ամեն բան, բայց ցանկացած տենց Իգոր Մուրադովի գրածի վրա կարելի ա գտնել տասնյակ ու հարյուրավոր Իվան Իվանովների, ովքեր մեկնաբանություններում ու բլոգերում լրիվ մարդկային դիրքորոշում են դրսևորում ու, անկեղծորեն ցավակցելով, պնդում են, որ Պերմյակովը պետք ա ամենախիստ պատժին արժանացվի, որ նման սրիկաներն ապրելու իրավունք չունեն...

Ու վաբշե, լավ կլինի Մուրադյանին հուշել, որ ազգերի ու ժողովուրդների անունից խոսալն անշնորհակալ բան է, առավել ևս, եթե խոսողը ոչ մի լեգիտիմություն էլ չունի դա անելու, քանզի իր կարծիքները ռեպրեզենտատիվ են ուղիղ կես իկառուս ժողովրդի համար ու ոչ ավել։