Ով համբերեսցե, նա իսպառ կեցցե


12:35 , 14 հունվար, 2015

Ինքնաթիռով ճանապարհորդությունը կարող է մեծ գլխացավանք դառնալ։ Չվերթները հաճախ հետաձգվում են, վիզա չեն տրամադրում, ուղեբեռդ կորչում է ու այսպես շարունակ։ Բրուքլինի բնակիչ Քրիս Օ՛Լերին ավելի հեշտ պրծավ. նրան միայն գլխացավանքներից առաջինը բաժին ընկավ, այն է՝ չվերթի հետաձգում։ Այնուամենայնիվ, հետագայում ամեն ինչ այնպիսի շրջադարձ ստացավ, որ նա նույնիսկ ուրախ էր, որ իր չվերթը հետաձգվել է։ Նա որոշեց մնալ Քլիվլենդի հյուրանոցում այնքան ժամանակ, մինչև Քլիվլենդ-Լա Գուարդիա չվերթը պատրաստ լիներ։ Երբ նա գնաց օդանավակայան, պարզեց, որ իր չվերթի համար գրանցված բոլոր մյուս ուղևորները մեկնել էին ավելի վաղ ժամի չվերթով։ Այնուամենայնիվ, սա դեռ անհանգստանալու պատճառ չէր, քանի որ սա նշանակում էր, որ Քրիսը միայնակ կարող էր մի ողջ ինքնաթիռ զբաղեցնել։ Այո, նա մենակ էր երթևեկելու հսկայական ինքնաթիռով։ Փաստորեն, նրա համբերությունը փոխհատուցվեց։ Ճանապարհին նա խնդրեց բորտ-ուղեկցորդուհիներից մեկին լուսանկարել իրեն, ինչպես նաև սելֆիներ նկարեց։ Քրիսը շատ ուրախ էր, որ ստիպված չէր ուղևորության ընթացքում լսել հարևանությամբ նստած ուղևորների խռմփոցը կամ երեխաների լացը։ Քրիսի մոնոպոլիան երկար չտևեց։ Ճանապարհին ինքնաթիռը մի կետում կանգ առավ ու ևս մեկ ուղևոր ինքնաթիռ բարձրացավ։ Այնուամենայնիվ, այդ ուղևորը Քրիսին չէր անհանգստացնում. նա ողջ ճանապարհին սուսուփուս քնած էր։ Այս ուղևորությունը Քրիսի համար ճանապարհորդական լավագույն փորձառություններից էր։      

View image on Twitter

View image on Twitter


World News Videos | ABC World News