Բանակցություններ են ընթանում հայ ռազմագերուն այցելելու համար. Զառա Ամատունի


12:15 , 14 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի  հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Tert.am-ի հետ զրույցում արձագանքելով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությանը, թե դեկտեմբերի 27-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված Արսեն Բաղդասարյանը ցանկանում է, որ իրեն տեղափոխեն երրորդ երկիր, ասաց, թե այս պահին ընթանում են բանակցությունները, որպեսզի իրենք կարողանան այցելել Արսեն Բաղդասարյանին:

«Ինչ վերաբերվում է տարբեր հայտարարություններին, որոնք տեղ են գտնում մամուլում, ապա դրանց հետ կապված որևէ մեկնաբանություն անել չեմ կարող: Մենք ինքներս պետք է այցելենք, և ըստ դրա էլ կարողանանք ինչ-որ բան տեղեկացնել»,- ասաց Զառա Ամատունին՝ նշելով, թե ստացել են  տեղեկություն այն մասին, որ Արսեն Բաղդասարյանն այս պահին Ադրբեջանում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ