Ամոթալի պահվածք


11:24 , 14 հունվար, 2015

Hraparak.am-ը գրում է․

Գյումրիի ողբերգության պատճառած ցավը դեռ չի մարել եւ թերեւս դեռ երկար չի մարի: Սա այն դեպքերից է, երբ հանցագործը հատել է անգամ հանցագործությունների համար թույլատրելի բոլոր սահմանները, մարդկային բարոյականության ու տրամաբանության շրջանակներից դուրս եկել, մարտահրավեր նետել մեր ինքնությանը: Եվ նրա բախտն ակնհայտորեն բերել է, որ չի հայտնվել Շիրակի մարզի բնակչության ձեռքում: Ոչ ոք չէր դատապարտի «սամասուդի» դիմած մարդկանց, եթե այդ գազանին հենց տեղում ոչնչացնեին: Բայց որքան մեծ է հասարակ մարդկանց ցավն ու ցասումը, նույնքան անհասկանալի ու անհանդուրժելի է իշխանությունների պահվածքը: Երեկ տեղեկացանք, որ Հայաստանի տարածքում կատարված հանցանքը, չգիտես ինչու, քննելու են ռուս իրավապահները: ՀՀ գլխավոր դատախազությունը մի ամոթալի հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ռուս հանցագործին մեր իրավապահներին հանձնելու հիմքեր չկան: Կարծես մարդիկ տառաճանաչ չեն՝ չեն կարող օրենքները կարդալ ու պարզել, որ բոլորովին էլ այդպես չէ: Կարծես հնարավոր է իրենց ստրկամտությունն ու ռուսներին մինչեւ վերջ հաճոյանալու-ծառայելու մտադրությունն ինչ-որ կերպ թաքցնել, քողարկել: Կարծես պարզ չէ, որ մեր իշխանությունը վերջին տարիներին անթասիբ ու խոնարհ հարճի կեցվածք է որդեգրել, երբ Ռուսաստանից եկած բոլոր հրահանգները կատարում են առանց դույզն ինչ առարկության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ