Վրացի վարձկաններին հայրենիքում ազատազրկում է սպառնալու


11:00 , 14 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

Վրաստանում հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանեն այլ երկրներում պատերազմի կամ զինված հակամարտությունների մասնակցելու համար, տեղեկացնում է Корреспондент-ը:

Վրաստանի քաղաքացիներին, որոնք մեկնում են արտերկիր՝ անօրինական զինյալ խմբավորումների շարքերում մարտերի մասնակցելու, հայրենիքում ազատազրկում է սպառնալու:

«Վրաստանի քաղաքացիների մասնակցությունն արտերկրում գործող խմբավորումներին կամ նրանց շարքերում նախապատրաստում անցնելը Վրաստանում քրեորեն պատժելի արարք են համարվելու»,-հայտարարել է  Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ