Փարիզում հարձակումներ են գործել արտասահմանից բերված զենքերով


10:32 , 14 հունվար, 2015

CharlieHebdo-attack1in.am-ը գրում է․

Ֆրանսիական ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ Փարիզում անցյալ շաբաթ հարձակումների ժամանակ օգտագործված զենքը Ֆրանսիայում է հայտնվել արտասահմանից: Իշխանությունները արտակարգ կարգով հետևում են հարձակումների ֆինանսավորման աղբյուրներին: Այս մասին գրում է BBC-ն:

Ֆրանսիայի ոստիկանների արհմիության ներկայացուցիչ Քրիստոֆ Կրեպենը հայտարարել է, որ ներկայում հետախուզման մեջ է այն անձանց խումբը, ովքեր կասկածվում են երեք գրոհայինների, ինչպես նաև կազմակերպված ցանցի այլ անդամների «էական ֆինանսավորման» մեջ:

Այս հայտարարությունները հնչել են մի քանի ժամ անց այն բանից, երբ Բուլղարիայի դատախազությունը հայտնել է Charlie Hebdo-ի վրա հարձակված եղբայրների հետ կապ ունեցող մարդու ձերբակալության մասին: