«Հրապարակ». ԲՀԿ-ում ոչ մեկը չգիտի, թե կոնկրետ ինչ է տեղի ունենալու հունվարի 20-ին


07:25 , 14 հունվար, 2015

«ԲՀԿ-ում ոչ մեկը չգիտի, թե կոնկրետ ինչ է տեղի ունենալու հունվարի 20-ին: Հարցին՝ ի՞նչ է անում ԲՀԿ-ն այդ ուղղությամբ, հնչում է հերթապահ պատասխան՝ զբաղված ենք միջոցառման կազմակերպմամբ: Նպատակը ո՞րն է «Չգիտենք, կլինի՝ կտեսնեք»: Ովքե՞ր են գալու, իշխանություններին հրավիրե՞լ եք: «Հայտարարություն կլինի՝ կիմանաք»:

Ո՞վ է գրում Գագիկ Ծառուկյանի ելույթը: «Ինքը՝ Գագիկ Ծառուկյանը»: Դե լավ, էլի, ես երկրում միայն Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանն էին իրենց ելույթները գրում, Սերժ Սարգսյանինը գրում են ռեֆերենտները, ինքը «կարեկտիրովկաներ» է անում, հիմա, փաստորեն, Գագիկ Նիկոլայիչն էլ է սկսել ելույթներ գրել: «Փաստորեն: Չնայած ինքը հիմնականում խոսում է բանավոր, հնարավոր է բանավոր խոսի»,- ճշգրտեց ԲՀԿ պատասխանատուներից մեկը: Բա ասում են՝ Վահե Հովհաննիսյանն ու Վիկտոր Սողոմոնյանն են գրում ելույթների քաղաքական մասը, տնտեսականն էլ՝ Միքայել Մելքումյանն ու Անդրանիկ Թևանյանը: «Շատ բան իմանաս, շուտ կծերանաս»»,–գրում է թերթը։